Արմեն Ղևոնդյանը Ղազախստանի ԱԳՆ-ում քննարկել է տարածաշրջանային հարցեր
2022թ. մայիսի 11-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին:
Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջիկայում նախատեսված 30-ամյակի համատեքստում տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Դիտարկվեց երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների մասով շփումների ժամանակացույցը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերին:
Ե.Կոնուսպաևը Ա.Ղևոնդյանին մաղթեց հաջողություններ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների իրականացման հարցում: