26.11.2024
Արցախցի տեղահանվածների համար մշակվում է նոր ծրագիր. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ունենալու է որակապես նոր կառավարման համակարգ. Ավինյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Հանրային կառավարման բարեփոխումների» ռազմավարությունը։


Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ բարեփոխումների փաթեթի ստեղծման վրա աշխատել են 2018 թվականից` մեծ ջանքեր ներդնելով ու գրեթե ավարտին հասցնելով 2021թ. ամռանը։


"Այս ռազմավարության իրագործման արդյունքում Հայաստանն ունենալու է որակապես նոր, ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման համակարգ, ինչը նպաստելու է երկրի բոլոր ոլորտների արդիականացմանը։ Կարևոր եմ համարում, որ բարեփոխումները իրականացվեն համապարփակ և շարունակական ձևով` Հայաստանը տանելով բարեկեցիկ, ինստիտուցիոնալ և մրցունակ պետության ուղիով։