Հարկային հավաքագրումների պլանը գերակատարել ենք 30 միլիարդ դրամով. Փաշինյան
Կառավարության մայիսի 5-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց հարկային հավաքագրումների առաջանցիկ աճի մասին:
«2022-ի 4 ամսվա դրությամբ պետական եկամուտների հարկային հավաքագրումների պլանը գերակատարել ենք 30 միլիարդ դրամով», - ասաց Նիկոլ Փաշինյանը` հացելելով, որ հունվարի 1-ից ապրիլի 20-ը ունեցել ենք 1 միլիարդ դոլարով ավելի առևտրաշրջանառություն
Նա հիշեցրեց` հրապարակվել է առաջին 3 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմել է 9.6 տոկոս: Այնուհետև կոչ արեց լուրջ ջանքեր գործադրել, որ «մեր նախանշած տնտեսական աճը կարողանանք ապահովել»:
«Այս տարվա ընթացքում հունվարի 1-ից ապրիլի 20-ը ունեցել ենք 1 միլիարդ դոլարով ավելի առևտրաշրջանառություն, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում էր: Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի գնաճը, բայց մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ գնաճի դերն այդ ամբողջի մեջ կարող է լինել 15-20 տոկոս»,- նշել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով, 2021 թվականին պղնձամոլիբդենի խտանյութերի արտահանումից բյուջեի եկամուտներն աճել են 23 մլրդ դրամով։ «Նախորդ տարվանից առ այսօր պետական բյուջեի՝ արտահանումից եկամուտներն աճել են 50 մլրդ դրամով»,- հավելեց վարչապետը։