25.11.2024
Արցախը շարունակում է պահպանել իր ապագայի տեսլականը. Արայիկ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Երևանի փողոցներից՝ ՊՆ-ին. Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է երիտասարդներին հանձնել ՊՆ-ին

Արցախի կարգավորման խնդիրը Երևանի կենտրոնում չէ, որ պետք է լուծում ստանա: Բայց մեր զինված ուժերն ունեն մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման խնդիր, տարիներ շարունակ մենք այդ խնդիրը բարձիթողի վիճակում ենք թողել և 44-օրյա պատերազմը դրանք շատ ակնառու դարձրին։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը։


Նրա խոսքով, այլևս ժամանակ չունենք այդ ռեսուրսը չկարգավորված թողնելու համար: Եվ առաջարկ հնչեցրեց.


"Այս օրերին տեսնում ենք, որ լավ պատրաստված երիտասարդություն ունենք, որոնք իրոք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի հարցի լուծմանը: Կարծում եմ, որ բերման ենթարկելը թռուցիկ խախտումներ են, իսկ եթե իրենց նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է այդ ռեսուրսը փոխանցել մեր զինված ուժերին», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը՝ ընթերցելով իր ավելի վաղ արված գրառումն այս թեմայով: