19.04.2025
Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա. որն ինչպես է վերաբերում Արցախի խնդրին
prev Նախորդ նորություն

Մի´ սպասիր փրկչի, «երրորդ ուժի» կամ «cool թեկնածուի», արի´ փողոց. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը երկու կանխատեսում է հնչեցնում մոտ ապագայի համար.


"Եթե կապիտուկյանտին հաջողվեց պահել իշխանությունը, ապա Հայաստանում հաստատվելու է լիարժեք բռնապետություն, մենք երբեք էլ չենք ընտրելու,


– երբ կապիտուլյանտը վերջնականապես հանձնի Արցախն ու Սյունիքը, Հայաստանի հաջորդ ղեկավարը լինելու է ազգությամբ թուրք: Մենք երբեք էլ չենք ընտրելու:


Եթե դեմ ես էս երկու երևույթներին, երիտասարդ ես, Հայաստանի անկախությունը քեզ համար բարձրագույն արժեք է, ապա քո ուժերով կանգնացրու Հայաստանի թրքացման ընթացքը:


Մի´ սպասիր փրկչի, «երրորդ ուժի» կամ «cool թեկնածուի», արի´ հրապարակ ու փողոց, միասին որոշենք ու պարտադրենք մեր օրակարգը ընդդիմությանը: Ոչ մեկ չի անելու դա մեր փոխարեն:


Ես ու ընկերներս ամեն երեկո այնտեղ ենք, քննարկում ենք, զրուցում, ծանոթանում, իսկ ժամը 22:00-ին քննարկում ենք նաև առցանց:


Հայաստանի փրկությունը կախված է յուրաքանչյուրիցս: Առանց չափազանցության»,- գրել նա:

Անցել է 4 տարի, ոչ ոք բանտարկված չէ, կոռուպցիայի դեմ խոստացված պայքարը չկա. Մելքոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար