2.05.2025
Անդրեասյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են Կովկասում խաղաղ հարևանություն նախաձեռնությունը
prev Նախորդ նորություն

Հրազեն փոխադրելու կասկածանքով բերման ենթարկված երեք քաղաքացիները ձերբակալվել են

Հրազեն փոխադրելու կասկածանքով Մեղրի-Երևան ճանապարհից բերման ենթարկված երեք քաղաքացիները ձերբակալվել են, հայտնում է Քննչական կոմիտեն։


«Մայիսի 1-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կիլոմետրի հատվածում տեղադրված հենակետում կատարված ստուգմամբ ոստիկանության կողմից «Acura» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են «РПК» տեսակի «КП 3310» և «СО 7446» համարների հրազեններ, երկու պահունակ՝ լիցքավորված 45 և 23 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով, ինչպես նաև 8 հատ դատարկ պահունակ:


Հիշյալ ավտոմեքենայի՝ 1974թ. ծնված վարորդը և երկու ուղևորները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով։ Վերջիններս ձերբակալվել են»,- ասված է հաղորդագրությունում։


Կոմիտեից տեղեկացնում են նաև, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի, ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Փաշինյանը Ռենե Լևոնյանի հետ խոսել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով