22.11.2024
Ոստիկանների գործողությունների հետևանքով բազմաթիվ տուժած քաղաքացիներ ունենք. Թովմասյան
prev Նախորդ նորություն

Ներքին զորքերի հրամանատարը հավանություն է ստացել բիրտ ուժ կիրառել. Սոս Հակոբյան

Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի՝ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հավանություն է ստացել նորին դավաճանություն Փաշինյանից բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Հայրենիք" կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

"Չեն հասկանում, որ ցուցարարների և մեր բոլոր քաղաքացիների համար չկա ավելի թանկ բան, քան իրենց և իրենց ընտանիքների ապագան անվտանգ և առանց թուրքի Հայաստանում և Արցախում:

Ոստիկանությանը զսպելու համար հարկավոր է մեծաքանակ ուժերով միշտ լինել Ֆրանսիայի հրապարակում: Չկա հնարավորություն կանգնեցնելու ժողովրդական շարժումը: Այլևս քաղաքացին է տերը իր երկրի, քաղաքացին է որոշում և այդ որոշումը կայացված է:

Արի՛ այն իրագործելու:
Սպասում ենք քեզ Ֆրանսիայի հրապարակում",- գրել է Հակոբյանը: