16.06.2025
Սա առևանգում է. բերման են ենթարկվել Համախմբման անդամները
prev Նախորդ նորություն

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 199 քաղաքացի

Ժամը 12։00-ի դրությամբ մայրաքաղաք Երևանում անհնազանդության ակցիաներ իրականացնող 199 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն բաժիներ։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։


Ոստիկանությունը մայիսի 2-ից առավոտից բերման է ենթարկում ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակցիներին` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ: 


Քաղաքացիները բերման են ենթարկվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։


Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:


 

Խոստորեն դատապարտում ենք լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը. ՀԺՄ
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը