23.11.2024
ՀՀ օդանավակայաններում այս տարվա առաջին եռամսյակում կրկնակի ավելացել է ուղևորահոսքը
prev Նախորդ նորություն

Ոստիկանների գործողություններից քաղաքացի է տուժել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր առավոտյան մեկնարկած անհնազանդության ակցիաների մասնակից մի քաղաքացի է տուժել ոստիկանների գործողություններից:


Քաղաքացուն Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկից տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի շրջանում ցավերի գանգատով:


Այս կապակցությամբ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացնում է.


"Քիչ առաջ բժիշկներն ավարտեցին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու զննումը՝ վիճակը գնահատվում է բավարար, մոտակա րոպեներին քաղաքացին դուրս կգրվի բժշկական հաստատությունից",- գրել է նա: