23.11.2024
Հայաստանում աճել է 7,2%-ով. ԵԱՏՄ բոլոր երկրներում արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազել է
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը ԵԱՏՄ-ին, ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին կոչ է արել բարձրացնել անկախությունը

Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի երկրներին կոչ է անում ավելացնել ազգային արժույթներով հաշվարկները՝ փոխադարձ առևտրում անկախությունը բարձրացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը, գրում է EADaily-ն։


«Այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում վերջին երկու տարվա ընթացքում, առաջին հերթին, համաճարակի ազդեցությունն է, այն, ինչ այսօր տեղի է ունենում համաշխարհային տնտեսության մեջ, մեզ հուշում է այն մասին, թե ինչպես ես և դուք պետք է վերակառուցենք մեր լոգիստիկան, մեր արտադրական համագործակցությունը, թե ինչ ուղղություններ են մեզ անհրաժեշտ մեր տնտեսությունները զարգացնելու համար»,- իր հիմնավորումն է ներկայացրել Մանտուրովը։


Նա հիշեցրեց, որ ապաեվրոիզացիան այժմ գումարվում է ապադոլարիզացիային, և ընդգծեց այլ արժույթներին անցնելու կարևորությունը՝ ապրանքների փոխադարձ մատակարարումների և փոխադարձ համագործակցության դեպքում հաշվարկների առումով հնարավորինս անկախ լինելու համար։ Տաշքենդում Innoprom ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Մանտուրովը նշել է, որ անցած տարվա ընթացքում ԵԱՏՄ, ԲՐԻԿՍ և ՇՀԿ երկրների երկրների հետ Ռուսաստանի առևտրի աճը տատանվել է 34-38%:


«Այն միությունները, որոնք ես հենց նոր նշեցի, կազմում են համաշխարհային տնտեսության գրեթե կեսը, և դա այն կեսն է, որը հիմք է դնում ապագայի համար և ձևավորում է ապագայի տնտեսական իրողությունները», - վստահություն հայտնեց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավարը։