24.11.2024
Ռուս խաղաղապահները պետք է մնան Արցախում. ինչպես խուսափել պատերազմից ըստ Ավետիք Չալաբյանի
prev Նախորդ նորություն

Փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը. Տիգրան Աբրահամյան

Ականջները կախ Ազգային ժողովում լսում էին, թե ինչպես էր իրենց թիմակից պատգամավորը հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, իսկ հիմա էլ թե բա՝ մեզ ճիշտ չեն հասկացել, ճիշտ չեն մեկնաբանել, երբ մենք ասում ենք նշաձողի իջեցում... Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Հետաքրքրական էր, որ այս անփառունակ քարոզչությանն առավել ակտիվ ներգրավել են հարակից ծաղրածուներին, որովհետև հասկանում են, որ ով սրա տակ մտնի քաղաքականապես, բարոյապես ոչնչանալու է։
Մի մասը Արցախի ու Հայաստանի հանձնումը արդարացնելով, մի մասը լռելով փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը"։