25.11.2024
«Իմ պաշտոնավարման ընթացաքում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել»
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:


Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:


Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային լեզուն ու մշակութային ավանդույթները:


Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:


Մալաքե Թաուսը իր հետ բերում է նոր հույս և երազանք, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ և ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում:


Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ»: