23.11.2024
Սեֆիլյանի կոչը. Պետք է շատ զգոն և լայնախոհ վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին
prev Նախորդ նորություն

Երևանում քննարկվել են ՀՀ-ՀԱՊԿ ռազմատեխնիկական և ռազմատնտեսական հարցեր

Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի աշխատանքային հանդիպումը:

Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հարցեր: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը Դավիթ Փախչանյանին է ներկայացրել անցած տարիներին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեի կատարած աշխատանքները և հեռանկարային ծրագրերը:

Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 13-ից 15-ը Հայաստանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմետին կից Գործարար խորհրդի նիստը: