Սպասելի են Բաքվի սադրանքները Սիսիանի և Երասխի ուղղությամբ. Միկա Բադալյան
Ադրբեջանը պատրաստվում է սադրանքների և անդադար սրելու է իրավիճակը սահմանամերձ շրջաններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը։
Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս հիմնական լարվածությունը Արցախում է, ադրբեջանական կողմի սադրանքներ պետք է սպասել նաև Հայաստանում։ Բադալյանը բացատրեց, որ Արցախում սադրանքների դեպքում հետեւանքները կարող են չափազանց անկանխատեսելի լինել Ադրբեջանի համար, քանի որ դա կդիտարկվի որպես հարձակում ռուս խաղաղապահների վրա։ Իսկ այդ դեպքում, ասաց բանախոսը, իր խաղաղապահների վրա հարձակման դեպքում Ռուսաստանը կարող է գնալ Արցախի անկախության ճանաչման ճանապարհով, ինչը կնշանակի այնտեղ ռուսական զորքերի տեղակայում ու Արցախի ազատագրում։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Բադալյանը կարծում է, որ ադրբեջանական կողմի սադրանքներին պետք է սպասել Սիսիանի և Երասխի տարածքում.
«Իհարկե, ոչ ոք չի չեղարկում Վարդենիսի ուղղությամբ սադրանքների հավանականությունը, սակայն, ըստ առկա տեղեկությունների, սադրանքներն ամենայն հավանականությամբ Սիսիանի և Երասխի ուղղությամբ են լինելու»,- ասաց նա։