25.11.2024
Սպասելի են Բաքվի սադրանքները Սիսիանի և Երասխի ուղղությամբ. Միկա Բադալյան
prev Նախորդ նորություն

Առաջնահերթ՝ սիրո մասին. հայ-կիպրական "Վերադարձ" ֆիլմն արդեն էկրաններին է

Մարտի 7-ին երևանյան կինոթատրոնների էկրաններին բարձրացավ հայկական կինոարտադրության հերթական պրեմիերան:


Հայ-կիպրական արտադրության "Վերադարձ" ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, այն պատմում է սիրո ու պատերազմի, ճակատագրի ու խաչվող ճակատագրերի մասին: Գլխավոր հերոսը՝ կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որը մարմնավորել է ինքն իրեն: 24-ամյա Յուրին հանդես է եկել ռուսական և հունական «Ձայնը» նախագծերում և անցել եզրափակիչ, ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել անգամ առաջնագծում... սակայն փակագծերը չենք բացի, որպեսզի ֆիլմը դիտելը լինի հետաքրքիր: Կարևորը նշենք՝ որտեղ կա մահ ու պատերազմ, այնտեղ կա սեր ու հավատ:    


Ֆիլմում զուգահեռ ներկայացված է նաև սիրիահայ ընտանիքի պատմությունը, որը լի է դրմատիզմով ու մեծ հույսով:  



Ֆիլմի ռեժիսորն է Արման Գեւորգյանը, սցենարի հեղինակ՝ Հարություն Ղուկասյան, օպերատոր Արման Աբովյան։ Գլխավոր պրոդյուսերը Ալեքս Լիտմանը։

Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Կիպրոսում:


Ֆիլմում նկարահանվել են հայ կինոինդուստրիայի հայտնի ներկայացուցիչներ՝ Ալեքսանդր Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Սարգիս Գրիգորյանը, Լուիզա Ղամբարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Արսեն Լեւոնյանը,  Դիանա Մալենկոն և այք: