4.04.2026
ՌԴ դատախազությունը կարող է հանդես գալ «Պերմյակովի գործով» որպես մեղադրող կողմ
prev Նախորդ նորություն

Պուտինը պարգևատրել է Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4-ին Պուշկինի մեդալ է շնորհել Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին:

Մեդալը շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում նշանակալի ավանդի համար:

Համապատասխան հրամանագիր Ռուսաստանի նախագահը ստորագրել է փետրվարի 4-ին: Այն հարապարակվել է նախագահի պաշտոնական կայքում երեքշաբթի՝ փետրվարի 10-ին: Այդ մասին հայտնում է Ստանիսլավսկու անվան թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Երևանում Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1937 թվականին: Այն մեծ իրադարձություն էր Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքում: Ռուսական թատրոնը Հայաստանի սոցիալական և մշակութային կյանքի անքակտելի բաղկացուցիչն է:
Կենտրոնական բանկն երրորդ անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար