4.04.2026
Ռուսաստանը կտրամադրի վարկ Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար
prev Նախորդ նորություն

ՌԴ դատախազությունը կարող է հանդես գալ «Պերմյակովի գործով» որպես մեղադրող կողմ

Ռուսաստանի Դաշնության դատախազությանը կարող է որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով:

Նման հայտարարություն է արել Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ես կարծում եմ՝ այո»,- ասել է գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: Նա, սակայն, ընդգծել է, որ այդ մասին խոսակցություն դեռ չի եղել: Նրա խոսքով՝ Զինվորական դատախազությունը պատրաստ է միանալ գործընթացին:

Հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Գործի քննությունը գտնվում է ռուսական կողմի իրավասության տակ, ինչն առաջացրել է դժգոհություններ Հայաստանի հասարակական և քաղաքական շրջանակներում: Ողբերգական սպանությունը ստացավ մեծ հասարակական հնչեղություն: Գյումրիում և Երևանում միաժամանակ անցկացվեցին մի քանի մասսայական բողոքի ակցիաներ, որի մասնակիցները պահանջում էին սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հանձնել Հայաստանի արդարադատությանը:

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փետրվարի 3-ին դիմեց Ռուսաստանի իր գորընկերոջը՝ Գյումրիում մեկ ընտանիքի 7 անդամների դաժան սպանության դեպքով «հարուցած քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ»:

Ռուսական կողմի՝ Հայաստանի գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ դիրքորոշման մասին դեռ տեղեկատվություն չի հայտնվում: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Գյումրիում տեղի ունեցածը, հայտարարել էր, որ «Պերմայկովի գործը» պետք է քննի ռուսական դատարանը:

Պուտինը պարգևատրել է Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար