4.04.2026
ԵՏՄ. ընդհանուր աշխատաշուկա միգրացիոն խնդիրներով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը կտրամադրի վարկ Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար

Ռուսաստանում կայցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում փետրվարի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների՝ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը:

Հայաստանի կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում ստորագրվել է Հայաստանի տարածքում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:

Չնայած կառավարության հաղորդագրության մեջ չի նշվում վարկի չափի մասին, սակայն ըստ նախկինում շրջանառվող լուրերի՝ խոսքը գնում է մոտ 300 մլն ԱՄՆ դոլարի մասի: Վարկը հնարավորթյուն կտա ԱԷԿ-ում, որն ապահովում է Հայաստանում արտադրվող էլէկտրաէներգիայի մոտ 30%-ը և (հիդրոկայանների ու ջերմակայանների հետ միասին) հանդիսանում է երկրի էներգետիկ ոլորտի հիմնասյուներից մեկը, անցկացնել արդիականացման աշխատանքնենր և երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը 10-15 տարի:

Մասնագետների կարծիքով, Մեծամորի ատոմակայանի արդիականացման աշխատանքների ֆինանսավորման համար տրամադրվող ռուսական վարկի կարևորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով, որ Հայաստանի էներգետիկ սեկտորը ներկայում պատրաստ չէ ԱԷԿ-ի աշխատանքների դադարեցմանը կամ կոնսերվացիային, ինչը պնդում է մասնավորապես Եվրոպական միությունը:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդիպման ժամանակ բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, որին այս տարվա հունվարից անդամակցում է նաև Հայաստանը, նոր խթան կհանդիսանա երկրների տնտեսությունների զարգացման և մրցունակության բարձրացման համար: Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առևտրաշրջանառության և ներդրումների ծավալները: «Սա իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը և այդ համատեքստում կարևորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նոր նախագծերի իրականացումը: Երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի ԵՏՄ-ին միանալը լայն հնարավորություն կստեղծի առևտրաշրջանառության աճի խթանման, նոր ներդրումների ներգրավման և նոր շուկաների ձեռքբերման համար:

Ռուսաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ Աբրահամյան-Մեդվեդև հանդիպման մասին զետեղված է շատ ընդհանրական տեղեկատվություն՝ առանց կոնկրետ քննարկված հարցերի շրջանակի:

Ըստ ռուսական կողմի տրամադրած տեղեկատվության՝ Հովիկ Աբրահամյանը հանդպիման ժամանակ ամփոփ ներկայացնում է անցած տարվա երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության ցուցանիշները: «Առևտրատնտեսական համագործակցության ոլորտում մենք ունեցել են ոչ վատ ցուցանիշներ», - հայտարարել է Աբրահամյանը՝ գոհունակությամբ նշելով, որ 2014 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրատնտեսական շրջանառության ծավալը կազմել է 1,5 մլրդ ամերիկյան դոլար, ինչը 3,2% գերեզանցում է 2013-ի ցուցանիշը:

Նշենք, որ պաշտոնական հաղորդարգությունների մեջ չի խոսվում այն մասին, արդոյք Աբրահամյան-Մեդվեդև հանդիպման ժամական քննարկել է Հայաստանին տրամադրվող ռուսական գազի դիմաց ռուսական ռուբլի վճարելու հարցը: Հաջողվել է քննարկել այս հարցը, ինչն Աբրահամյանի՝ մոսկովյան այցի նպատակներից մեկն էր, դեռ հայտնի չէ:
ՌԴ դատախազությունը կարող է հանդես գալ «Պերմյակովի գործով» որպես մեղադրող կողմ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար