20.04.2025
ՀՀ-ն և Վրաստանը քննարկում են հաշիվ-ապրանքագրերի համակարգերի ինտեգրման անհրաժեշտությունը
prev Նախորդ նորություն

Երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով. Թումանյան

Երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանը:


Լրանում է մեկ ամիսը, ինչ ձևավորվել է երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 3-ի նիստին, խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հնարավորության մասին, հայտնել է այդ գործընթացի առաջին արդյունքների մոտալուտ արձանագրման մասին:


Արտաշես Թումանյանն արձանագրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է կամ արդեն զբաղվում է երկաթուղու հայտնի հատվածի հայաստանյան տեղամասերի վերականգնման աշխատանքներ կառավարմամբ՝ Երասխի 1 կմ-ից ավելի հատվածը և Մեղրիի 45 կմ երկարությամբ հատվածը: Աշխատանքային խումբը սկսել է աշխատել: Երկուշաբթի անելու ենք երրորդ նիստը, ասել է նա:


«Մոտ երկու շաբաթից, միգուցե 10 օրից, մասնագիտական խումբ կգործուղվի երկաթուղու երկու հատվածները, հատկապես Մեղրիի հատվածն է այդ իմաստով խնդրահարույց, տեղում ինստրումենտալ գործիքային մանրամասն հետազոտություն անելու», - ընդգծել է Թումանյանը:


Հարցին` վարչապետն օրերս հայտարարեց, որ այս պայմանավորվածությունները պետք է թղթին հանձնվեն, խոսքը ինչ-որ համաձայնագրի ստորագրման մասի՞ն է: Թումանյանն ընդգծել է.


«Բարձր կարգի համաձայնություններ կան, Սոչիում եղավ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որտեղ հայտարարվեց այս մոտեցումների մասին, հետագայում փոխվարչապետերը երեք երկրների Մոսկվայում հավաքվեցին, բավականին օպտիմիստական հայտարարություն եղել: Հետագայում Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում հանդիպում եղավ, և այնտեղ հայտարարվեց, որ ապաշրջափակման հետ կապված հարցերը քննարկվել են ու երկաթուղու ծրագիրն այն ծրագիրն է, որի շուրջ մաքսիմալ փոխըմբռնում կա: Բայց այսպիսի ծավալի աշխատանքներ սկսել հայկական կողմի համար ընդունելի է, եթե ամրագրվեն դրանք փաստաթղթային որևէ ֆորմատով»:


Հարցին` դա ենթադրաբար երկկողմանի ինչ-որ համաձայնագի՞ր է, նա ասել է. «Երկկողմանի, որևէ երրորդ կողմ էլ կարող է լինել, բայց առնվազն երկու կողմերը պետք է պարտավորվեն անել, որովհետև այդ ենթակառույցները պետք է հետո միանան, պետք է միանան, միասին պետք է աշխատեն: Այսինքն՝ համագործակցության և համատեղ աշխատանքի տիրույթներ էլ կան»:


Երկաթուղին մինչև Հայաստանի սահման կանցկացվի 2023 թվականին, կիրականացվի նաև ավտոմայրուղու կառուցում, փետրվարի 2-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է EADaily-ն։


Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են տարածաշրջանում երկաթուղու կառուցման համաձայնագիրը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի դեկտեմբերին՝ մեկնաբանելով դեկտեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ իր բանակցությունների արդյունքները։ 14-15։ Խոսքը Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև խորհրդային տարիներին գործող երկաթուղու աշխատանքի վերսկսման մասին է Երասխ (Հայաստան) - Ջուլֆա - Օրդուբադ (Նախիջևան) - Մեղրի (Հայաստան) - Հորադիզ («մայրցամաքային» Ադրբեջան) գծով։ .


 

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 101 նոր դեպք է գրանցվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար