23.11.2024
Արցախի իրավապահները «թաքցնո՞ւմ» են հափշտակությունները. դատախազության պարզաբանումը
prev Նախորդ նորություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կրթության ոլորտի բարեփոխումների նախագծերին

Փետրվարի 7-ին կայացած հերթական նիստում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակությամբ:


Նախատեսվում է, որ պետությունն անվճար, պետական բյուջեի միջոցների հաշվին տարրական հանրակրթության ծրագրով կրթական հաստատությունների 1-4-րդ դասարանների աշակերտներին կապահովի ընդհանուր հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:


Նշվեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխություններ չի կրել եւ կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:


Հանձնաժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ դրական եզրակացություն տվեց կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որը նախատեսում է մի շարք սկզբունքային փոփոխություններ հանրակրթության ոլորտում: Օրինագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մասնագետների հետ, տեղի են ունեցել նաեւ խորհրդարանական լսումներ:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորներն առաջարկություններ են ներկայացրել նախագծի վերաբերյալ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է: Նախագծի շատ դրույթներ լրամշակված են և հստակեցված։