23.11.2024
Ավստրիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Փետրվարի 8-19-ը Զարեհ Սինանյանն առաջին անգամ կայցելի Ֆրանսիայի հայ համայնք

Փետրվարի 1-ին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ՝ քննարկելով Ֆրանսիայի հայ համայնք իր առաջիկա այցի մանրամասները: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է լինելու Ֆրանսիա և տևելու է փետրվարի 8-19-ը:


«Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Այնուհետև հանդիպումներ կլինեն հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչներիի հետ, ինչպես նաև այցելություններ համայնքային եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ:


Զարեհ Սինանյանը ընդգծեց ֆրանսահայ համայնքի կարևոր դերակատարությունը և այս դժվարին ժամանակներում անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդին ու պետությանը։ Գլխավոր հանձնակատարը նշեց, որ Ֆրանսիա այցի առաջին նպատակն է համայնքին ներկայացնել սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունն ու ծրագրերը, ինչպիսիք են «իԳործ»-ը, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը և այլն, ինչպես նաև քաջալերել ֆրանսահայերին մասնակցություն ունենալ այս գործընթացներին։ Այցի երկրորդ նպատակն է քննարկել համայնքի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը:


Դեսպանը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այս նախաձեռնության նկատմամբ և ընդգծեց Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության մեջ և մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Դեսպանը և Գլխավոր հանձնակատարը պայմանավորվածություն ձեռք բերեցին կրկին հանդիպել Ֆրանսիա կատարած այցի ավարտին`մտքերի փոխանակման և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան միջև համագործակցության խորացման նպատակով` ի շահ ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների»,- ասված է հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։


Հատկանշական է, որ Զարեհ Սինանյանի՝ Ֆրանսիա այցին ընդառաջ հայտարարություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն՝ մերժելով որևէ հանդիպում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար հետ։