24.11.2024
Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Վիրավոր ու բզկտված. Հայոց բանակը 30 տարեկան է

Այսօր Հայաստանում նշում են Հայոց բանակի օրը:


1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:


Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:


Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո, որոնք ամեն օր ավելի են թուլացնում հայկական բանակը, դժվարությամբ է այս օրն ընկալել տոն... բայց համոզված ենք՝ բանակը ոտքի է կանգնելու և որոշ ժամանակ անց հունվարի 28-ը դարձյալ կլինի ամենասիրված ու ամենասպասված տոներից, ինչպես եղել է նախկինում, և երբ եռագույնը բարձրացնելն անհնար կլինի առանց իրական հայրենասիրության ու հպարտության: