Եռաբլուրում հանգչող հերոսների շիրիմներին 44 պատանիներ ծաղիկներ կխոնարհեն 
                    
                    
                        
                                     
                                    
                        
                     
                    
                    «Զինվոր» կրթամարզական ՀԿ-ն ստեղծել է ռազմահայրենասիրական խմբակներ, որտեղ կարող են ըդգրկվել 15-18 տարեկան պատանիները: 
Խմբակներում իրականացվող անվճար կրթական ծրագրի նպատակը ֆիզիկապես կոփված, բազմակողմանի զարգացած, հայրենիքը պաշտպանելու ունակ, ռազմահայրենասիրական ոգի ունեցող, ազգային արժեքներով ու գաղափարախոսությամբ դաստիարակված պատանիներ մեծացնելն է:
 
Ծրագրի շահառու պատանիները հնարավորություն ունեն մասնակցելու կրակային ու ձեռնամարտի դասընթացների, զորավարժությունների, մրցույթների,տարբեր քննարկումների, արշավների, սովորել ցուցաբերել առաջին բուժօգնություն:
 
Կապանում, Երևանում և Արմավիրում արդեն գործում է 6 խմբակ, որտեղ պարապմունքներ են անցկացնում 120 պատանիներ։
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ «Զինվոր» կրթամարզական ՀԿ միջոցառումներ է նախատեսել: ՀԿ-ի և Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի համագործակցությամբ 44 պատանիներ կայցելեն Եռաբլուր, քայլերթով ծաղիկներ կխոնարհեն հերոսների շիրիմներին:
 
Ապա կշաժվեն Վաղարշապատ՝ մասնակցելու Մշակույթի պալատում կազմակերպվելիք միջացառմանը: Պատանիները ռազմական գիտելիքները կցուցադրեն զորավարժություններում: