24.11.2024
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել անվտանգության գոտի ստեղծելու հրատապությունը
prev Նախորդ նորություն

"Քաղաքացիական պայմանագիրը" նախագահի թեկնածուի մասով վերջնական որոշում չունի

Այս պահին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախագահի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը։


Աղաջանյանը հերքեց այն տեղեկությունը, թե որոշում է կայացվել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։


«Այս պահին նման որոշում չկա»,- ասաց նա լրագրողի ճշտող հարցին։


Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին տարբեր թեկնածուներ են դիտարկվում, սակայն կոնկրետ որոշում չկա։ 

«Իշխող կուսակցությունը մտադիր է շարունակել քննարկումները։ Բնականաբար, օրենքով սահմանված ժամկետներում թեկնածու կառաջադրենք»,- խոստացավ պատգամավորը։