24.11.2024
ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում. ԵԽԽՎ զեկույց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ին կքննարկի բանաձևի նախագիծ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով: Բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը:


Բանաձևի նախագծին կից ներկայացվել է զեկույց, համաձայն որի՝ մոնիթորինգային խումբը ողջունում է փաստը, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում 2018 թվականին երկրում քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո:


"Հայաստանում հաջողվել է հաղթահարել քաղաքական լուրջ ճգնաժամը, որն առաջացել էր ղարաբաղյան  հակամարտության հետևանքով: Ճգնաժամը հնարավոր է եղել հաղթահարել 2021 թվականին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք անցել են ժողովրդավարական միջավայրում՝ չնայած խիստ բևեռացված միջավայրին:


Վեհաժողովը ողջունում է Հայաստանում 2018 թվականին քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո իրականացված բարեփոխումները և նոր ծրագրերի մեկնարկը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության մակարդակը:


ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ավարտին հասցնել ընտրական օրենսդրության բարեփոխումները՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների։ Մասնավորապես՝ հստակ իրավական սահմանում ապահովել նախընտրական ծախսերի վերաբերյալ, վերացնել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ առկա արգելքը, որպեսզի նրանք ևս կարողանան առաջադրվել ընտրությունների ժամանակ, տուգանք սահմանել նախընտրական քարոզարշավի ժամանակ զրպարտության համար, թույլ տալ ընտրողներին իրավական ճանապարհով վիճարկել իրենց տեղամասերում ընտրությունների արդյունքները։


ԵԽԽՎ-ն կոչ է անում հասնել հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ԵԽԽՎ-ն նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչ է անում",- ասվում է զեկույցում: