29.03.2025
Հայաստանը էներգախնայողության բարձրացման նպատակով 1,7 մլն դոլարի դրամաշնորհ է ստանում
prev Նախորդ նորություն

Գործադիրը տնտեսության արդիականացման միջոցառում է հաստատել մինչև 10 մլրդ դրամ բյուջեով

Կառավարությունը հունվարի 27-ի նիստում հաստատել է «Տնտեսության արդիականացման առաջին միջոցառումը», որով տնտեսվարողներին առաջարկվում է սարքավորումների վարկերի և լիզինգների սուբսիդավորում մինչև 10 մլրդ ՀՀ դրամի չափով:


Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մինչև 200 մլն ՀՀ դրամ վարկի կամ լիզինգի դեպքում՝ սուբսիդավորման ժամանակահատվածը 6 տարի է, վարկի կամ լիզինգի ընդհանուր ժամանակահատվածը՝ 10 տարի:


200 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի կամ լիզինգի դեպքում՝ սուբսիդավորման ժամանակահատվածը 4 տարի է, վարկի կամ լիզինգի ընդհանուր ժամանակահատվածը՝ 10 տարի:


«ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է սարքավորումների ձեռքբերման 7%-ը՝ վարկի պարագայում և 10%-ը՝ լիզինգի պարագայում», - նշել է նախարարը:


 

ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները