25.11.2024
Մարդու իրավունքների ակադեմիա կստեղծվի. Արման Թաթոյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը գրոհում է. վարակվելու 2556 նոր դեպք, 3 մահ մեկ օրում

Հայաստանում հունվարի 27-ին կորոնավիրուսով վարակվելու 2556 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 358 218 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 700 366, վերջին մեկ օրում կատարվել է 7407 նոր թեստավորում:


Այս պահին բուժվում է 13 697 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվն աճել է 2289-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 334 960 անձ,  վերջին մեկ օրում՝ 264-ը:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8035 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1526 է: