25.11.2024
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
prev Նախորդ նորություն

Վերջին աշխատանքային օրս էր. Երևանի փոխքաղաքապետը հեռացավ

Երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:


"Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։

Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։

Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար",- գրել է Մելքոմյանը։