25.11.2024
Արցախի տարբեր քաղաքներում ռուսաց լեզվի անվճար դասընթացներ կկազմակերպվեն
prev Նախորդ նորություն

QR կոդը սկանավորելու կարիք չկա. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է QR կոդերին ու անձնական տվյալների պաշտպանությանը:


«Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր QR կոդով, և նրա վարակված լինելու ողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ QR կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:


Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, QR կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, QR կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»,- ասված է ԱՆ հայտարարության մեջ: