3.07.2025
Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները
prev Նախորդ նորություն

Նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունները

ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասում է.


"Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:

Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:

Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է",- ասված է հայտարարության մեջ:


 

Արցախի տարբեր քաղաքներում ռուսաց լեզվի անվճար դասընթացներ կկազմակերպվեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով