23.11.2024
Մամուլ. Քոչարյանը հորդորել էր Սերժ Սարգսյանին Արմեն Սարգսյանին չբերել
prev Նախորդ նորություն

Սյունիքը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից. Ոսկանյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մեկնբանելով Փաշինյանի ասուլիսում հնչեցրած որոշ հայտարարություններին:


«Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ, որը նպատակ է հետապնդում որակյալ կերպով կապելու ոչ միայն Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջանները հարավի հետ, այլ նաև առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու, ապահովելու Պարսից ծոց - Սև ծով ծրագրի հայաստանյան հատվածի մի նշանակալի մասը։


Նման «երկաթգծային տրամաբանությամբ» այդ կարևոր միջազգային տրանսպորտային հանգույցի ակամա շահառու է դառնում նաև Նախիջևանը, մինչդեռ Հայաստանի Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից»,- գրել է Ոսկանյանը։