23.05.2025
Սյունիքը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

ՌԴ-Ուկրաինա հնարավոր էսկալացիան Հարավային Կովկասում նոր պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջացած լուրջ ճգնաժամը, որում անուղղակի ներգրավված են մեծ թվով երկրներ, հնարավոր էսկալացիայի դեպքում Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել։


Այս կարծիքն ունի ՀՀ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

"Շատ բան կախված է հնարավոր բախման մասշտաբներից, ճգնաժամային իրավիճակի ձգձգումից և դրանում երևացող կամ չերևացող ներգրաված կողմերից։

Այդ դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ «մերձեցում», նախապայմանների կատարման պատրաստակամություն ՀՀ իշխանություններին չի փրկի։

Ռիսկերի, ճգնաժամերի կառավարման գործիքակազմ այս իշխանությունը չունի, դա է պատճառը, որ մեծ տարածաշրջանում ցանկացած պայթյունավտանգ իրավիճակ ՀՀ-ին նոր սպառնալիքների առաջ է կանգնեցնում",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։


 

Վարչապետի տեսլականը Հայաստանի ապագայի մասին ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան