25.11.2024
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՄԻՊ թեկնածու
prev Նախորդ նորություն

Բարեփոխումների առանցքը պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումն է. նախարար

Այս տարի բարեփոխումների առանցքը պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումն է լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նրա խոսքով, այս ուղղությամբ երկու տարվա ակտիվ աշխատանքից հետո կառավարությանը հայեցակարգ է ներկայացվել։


«Այս ոլորտում բարեփոխումները տեղի կունենան մյուս ոլորտների բարեփոխումներին զուգահեռ, առաջին հերթին առողջության առաջնային պահպանման համակարգում, առանց որի հզորացման շատ դժվար կլինի բարեփոխել առողջապահական ապահովագրության համակարգը»,- պարզաբանեց Անահիտ Ավանեսյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտարարել էր, որ պարտադիր բժշկական ապահովագրության նախագիծն արդեն մշակված է և սպասում է կառավարության գնահատմանը։ Ըստ նախագծի՝ աշխատավարձից կպահվի 6 տոկոսը, որից 3 տոկոսը կվճարի գործատուն, 3 տոկոսը՝ աշխատողը։ Իշխանությունները նախատեսում են 2023 թվականից ներդնել առողջության ապահովագրության համապարփակ համակարգ։