25.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Դա կատակ էր. երկնիշ տնտեսական աճ չկա, բայց Վահան Քերոբյանը հրաժարական չի տա

2021 թվականի ապրիլին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց. «Եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտամ»: Նա նաև պնդեց, որ մինչև տարեվերջ երկիրը կապահովի երկնիշ տնտեսական աճ:


Ժամանակը ցույց տվեց, որ ինչպես այս իշխանության շատ հայտարարություններ և կոնկրետ այդ նախարարի, այս մեկը ևս իրականության հետ որևէ աղերս չունի: Բայց արդյոք նախարարը պատրաստվում է կատարել տղամարդու խոսքը:


Ազգային ժողովում այս հարցը ևս բարձրացվեց: Մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց այդ ճեպազրույցի ձայնագրությունն ու  Վահան Քերոբյանին հարցրեց՝  ե՞րբ է հրաժարական տալու, քանի որ երկնիշ տնտեսական աճ Հայաստանը չի ապահովել:


հարցին:ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ կատակ է արել, երբ հայտարարել է, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական կտա:


«Կատակ եմ արել: Այդ արտահայտությունը կատակով արված արտահայտություն էր, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, եղել է կատակով արված արտահայտություն»,- ասաց նախարարը:


Ապա անցավ հարձակման՝ հարցնելով պատգամավորին, թե արդյոք վերջինս նույն պատվախնդրությամբ գնում, թակում է միջազգային կազմակերպությունների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և մյուսների դռները, որոնք նույնպես կանխատեսումներ են արել և վրիպել են իրենց կանխատեսումներում:  


Ընդդիմադիր պատգամավորն էլ արձագանքեց՝ այսօրինակ պատասխանից հետո նախարարի բոլոր խոսքերը, փաստորեն, ստիպված պետք է լինենք ընդունել կատակով. «Այդ խոստումը տալով ստել եք»,- հավելեց Մանուկյանը: