4.10.2024
Դավիթ Տոնոյանը պահանջում է դռնբաց դատական նիստեր. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների՝ Ամարասի վանք անվտանգ այցելությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն անվտանգ այց են ապահովել Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծում գտնվող Ամարաս քրիստոնեական վանքի ավելի քան 100 ուխտավորների:


Ինչպես հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ժամերգության համար Ստեփանակերտից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԲԹՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ժամանել են Լեռնային Ղարաբաղի քաղաքների եւ հեռավոր շրջանների բնակիչներ, ինչպես նաեւ ուխտավորներ Հայաստանից:


«Ռուս խաղաղապահներն ապահովվում են Ամարաս վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը, որը գտնվում է սահմանազատման գծի մոտ: Ուստի անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը։ Մեկ օրվա ընթացքում անձնակազմը ստուգում է վանական համալիրը պայթյունավտանգ առարկաների առկայության համար», — ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Օռլովը։


Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են ուխտավորների անվտանգությունը, որոնք ցանկանում են այցելել Մարտունու շրջանի Ամարաս սրբավայր:


«Այսօր պատարագ էր։ Ամեն շաբաթ մենք գալիս ենք այստեղ, որպեսզի աղոթենք, իսկ դուք մեզ պաշտպանում եք։ Շնորհակալություն: Փառք Աստծո, որ դուք՝ արդեն հոգեկան հանգստություն է», - ասաց հայաստանցի ուխտավոր Նարինե Դավիդյանը։


Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանում համալիրն ունեցել է հայտնի կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։


Մարտական գործողությունների ավարտից հետո կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում Ամարասի վաղ միջնադարյան վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծից անմիջապես մոտ։


Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

ՏԿԵ նախարարությունը թաքցրել է գազի փաստացի թանկացման մասին տեղեկատվությունը. տնտեսագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում