24.11.2024
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։


«Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել բովանդակալից քաղաքական երկխոսությունը, որը սկսվել է վերջերս։ Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հակված է աշխատելու գործընկերների հետ՝ վերականգնելու և ամրապնդելու ջանքերը՝ կայուն խաղաղություն կառուցելու եւ տարածաշրջանում ամուր զարգացումը խթանելու համար։


Աջակցում ենք այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։


Նաև վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը Լեհաստանից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի աշխատանքի շարունակմանը»,-նշված է հայտարարության մեջ։