20.04.2025
Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ՀՀ-ի հետ սահմանին իրավիճակը
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին:


Այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստի մասնակիցները կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը, հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։


Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոեւը։


Ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահների առաքելությունն ավարտվել է, զորքերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին:


 


 

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար