3.10.2024
ԱՄՆ-ը և Վրաստանը զորավարժություններ կանցկացնեն Վազիանի ռազմակայանում
prev Նախորդ նորություն

Երևանը հավանություն է տվել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին ամերիկյան ընկերությանը

Որոտանի ՀԷԿ-ի գույքը 180 միլիոն դոլարով վաճառվելու է ամերիկյան Contour Global ընկերությանը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության ապրիլի 22-ի նիստի ընթացքում: Ինչպես իր ելույթում նշել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որոշումը թույլ է տալիս ԱՄՆ-ի ընկերության հետ ստորագրել համաձայնագիր համալիրի առք ու վաճառքի հետ կապված:

Կառավարության անունից ընկերության հետ համաձայնագիր և մի շարք այլ փաստաթղթեր ստորագրելու իրավունքը վերապահված է էներգետիկայի և բնական պաշարների նախարարին: Նախարարը նշել է, որ պայմանագրում նշված են կողմերի իրավունքները սահմանող դրույթները, որոնք դարձել են ավելի հավասարակշռված: Այս մասին հայտնում է Արմինֆոն:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014թ.-ի հուլիսին հայտարարել էր, որ գործարքում կան բացթողումներ, որոնք պետք է շտկվեն և անորոշ ժամանակ սառեցրել է այն: «Կան դրույթներ, օրինակ, որ եկամտաբերությունը շատ բարձր է՝ 23.5%, ինչի հետ սկզբունքորեն համաձայն չեմ: Նմանատիպ գործարքները Հայաստանում դեռևս չեն կնքվել, որպեսզի գնորդ ընկերության եկամտաբերությունը լինի այդքան բարձր: Այդ ուղղությամբ մենք այս պահին աշխատում ենք: Ուզում եմ նշել, որ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի պայմանագիրը կնքվի, իսկ ամերիկյան ընկերությունը ներկայացված լինի մեր էներգետիկ շուկայում», - նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը նույնպես շատ հետաքրքված է այդ խոշոր գործարքի կայացմամբ:

Մինչ այդ դեսպան Հեֆֆերնը նախազգուշացրել էր Երևանին՝ Որոտանի վաճառքից հրաժարվելու դեպքում հնարավոր հետևանքների մասին: «Մենք հույս ունենք, որ համաձայնություն ձեռք կբերվի: Եթե այս պայմանագրի հետ ոչինչ չստացվի, դա շատ լուրջ ազդակ կլինի արևմտյան ներդրողների համար: Դա ցույց կտա, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ այդպիսի լուրջ և խոշոր պայմանագրերի իրականացմանը», - նշել է դեսպանը:

Նախորդ տարվա հունվարի 29-ին ՀՀ-ի կառավարությունը ամերիկյան Contour Global Hydro Cascade և CG Solutions Global Holding Company ընկերության հետ պայմանագիր է ստորագրել, Որոտանի ՀԷԿ ՓԲԸ-ի վաճառքի վերաբերյալ: ԱՄՆ-ից ընկերությունը պարտավորվել է մոտական վեց տարվա ընթացքում Կասկադի վերազինման և վերանորոգման համար ծախսել 70 միլիոն դոլար: Սակայն վաճառքի ընթացքում իրավական և տեխնիկական խնդիրներ ծագեցին: Օրենսդրության համաձայն, եթե պայմանագրի ստորագրումից հետո 75 օրվա ընթացքում այն ուժի մեջ չի մտնում, ապա այն կարող է խզվել: Սակայն ՀՀ-ի կառավարությունը որոշել է լրացուցիչ ձևականության հետևից չընկնել՝ հանուն օտարերկյա ներդրողի հետ համագործակցության:

Բացի այդ, «Ջրի մասին ազգային ծրագրի» օրենքի համաձայն, Որոտանի կասկադի ՀԷԿ-ի մի շարք ջրամբարներ ենթակա չեն սեփականաշնորհման: Բաց էր մնում նաև ջրամբարների տարածքների որոշման հարցը, մասնավորապես, կարելի է արդյոք դրա մեջ ընդգրկել ջրամբարների պատերը և դամբան, և ով է պատասխան կրելու դրանց վիճակի համար: Այժմ այդ բոլոր հարցերը կարգավորված են: «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի 100%-ոց բաժնեմասը մինչև գործարքը պատկանում էր պետությանը: Այդ համալիրի մեջ են մտնում Որոտան գետի վրա գտնվող Տաթևի, Շամբիի և Սպանդարյանի երեք ՀԷԿ-րը: Երեք ՀԷԿ-երը միասին արտադրում են 404.2 ՄԳվ էլեկտրաէներգիա՝ տարեկան 1.16 միլիարդ կՎտ/ժամ հզորությամբ:

Նշենք, որ համալիրը արդիականացման կարիք ունի, իսկ այդ ներդրումները դարձել են ամենախոշորը ամերիկյան մասնավոր ընկերության կողմից և ԱՄՆ-ի առաջին ներդրումը Հայաստանի էներգետիկ ոլորտում:

Նյու-Յորքում տեղակայված Contour Global Hydro Cascade 33 էներգետիկ կայան ունի Աֆրիկայի, Եվրոպայի, Լատինական և Հյուսիսային Ամերիկայի 17 երկրներում, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 3.500 մգվ: Ընկերությունը այլընտրանքային էներգետիկայի էլեկտրակայաններ ունի նաև Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում՝ 1.100 մգվ հզորությամբ: Ընկերությունում աշխատում է 1650 աշխատակից:
Էրդողան. Մենք կիսում ենք հայ ժողովրդի տառապանքները՝ կապված 1915թ.-ի ողբերգության հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում