14.10.2024
Երևանը հավանություն է տվել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին ամերիկյան ընկերությանը
prev Նախորդ նորություն

Էրդողան. Մենք կիսում ենք հայ ժողովրդի տառապանքները՝ կապված 1915թ.-ի ողբերգության հետ

«Մեր սրտերը բաց են, մենք անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի ցավը և տառապանքը` կապված 1915թ.-ի ողբերգական իրադարձությունների հետ»: Այդ մասին նշվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում, որը հնչեցվել է Ստամբուլում Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի ընթացքում:

Էրդողանի խոսքով, ինքը հարգում է ցանկացած ազգի և կրոնի ներկայացուցչի հիշատակը, որոնք զոհվել են Առաջին աշխարհամարտի սարսափելի իրադարձությունների ժամանակ: «Մեզ հաջողվեց հիմնել Թուրքիայի Հանրապետությունը՝ առանց մոռացության մատնելու այս ցավերը: Այսօր էլ, առանց ազգային և կրոնական խտրականության, մեր բոլոր քաղաքացիների, բարեկամների հետ միասին աշխատում և պայքարում ենք ավելի գեղեցիկ ապագայի հասնելու համար»,-նշել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիայի դռները միշտ բաց են օսմանյան հայերի թոռների համար, աշխարհի որ անկյունում էլ նրանք բնակվեն:

«Առաջին աշխարհամարտը, որ մարդկության ամենամեծ աղետներից մեկն է, Օսմանյան կայսրությունում տարբեր ազգերի պատկանող միլիոնավոր մարդկանց կյանք է խլել: Առանց ազգային և կրոնական տարբերություն դնելու` կարեկցանքով և հարգանքով եմ հիշում բոլոր այն օսմանյան քաղաքացիներին, ովքեր այդ պատերազմի ժամանակ միևնույն պայմաններում կորցրեցին իրենց կյանքը:

Մեզ հաջողվեց հիմնել Թուրքիայի Հանրապետությունը՝ առանց մոռացության մատնելու այս ցավերը, բայց նաև իմանալով, թե ինչպես վարվել դրանց հետ: Այսօր էլ, առանց ազգային և կրոնական խտրականության, մեր բոլոր քաղաքացիների, բարեկամների հետ միասին աշխատում և պայքարում ենք ավելի գեղեցիկ օրերի հասնելու համար, որոնք հիմնաված կլինեն հանդարտության, խաղաղության և եղբայրության վրա: Մենք մի մշակույթի կրողն ենք, որն այսօր կարողանում է հյուրընկալել 100 տարի առաջ աշխարհի տարբեր երկրներից մեր ընդհանուր հայրենիքը զավթելու եկած մարդկանց թոռներին», - նշել է նա:

Հատկանշական է, որ Էրդողանը բազմաթիվ անգամ սպառնացել է արտաքսել Թուրքիայում անօրինական բնակվող հայերին: 2010թ.-ին BBC-ին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ Թուրքիայում բնակվում է մոտ 170.000 հայ, որոնցից միայն 70.000 են Թուրքիայի քաղաքացիներ: «Վաղը, եթե դրա կարիքը լինի, ես կասեմ այդ 100.000-ին, որոնց մենք այժմ պահում ենք, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես դա կանեմ, քանի որ նրանք չեն հանդիսանում մեր երկրի քաղաքացիներ և ես պարտական չեմ նրանց պահել իմ երկրում», - նշել էր Էրդողանը:

Դրան զուգահեռ, Թուրքիայի նախագահը հաճախ իր քաղաքական ընդդիմախոսներին անվանում է «հայեր» կամ «հայերի զավակներ»՝ ցանկանալով վիրավորել կամ վատ դրության մեջ դնել նրանց: Նշենք, որ 2015թ.-ի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Երևանում են գտնվում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները՝հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
Թուրքագետ. Անկարայի հայտարարություններն անտրամաբանական են և խուճապային
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ