20.04.2025
Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Վալերի Պեկրեսը բավականին խելացի և խարիզմատիկ գործիչ է. արցախցի նախարար

Վալերի Պեկրեսը բավականին խելացի և խարիզմատիկ գործիչ է։ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում վստահ հավակնելու է ԵՄ լիդերի դերին։ Այս մասին  գրում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:


"Շատ լավ է պատկերացնում մեր տարածաշրջանը, ունի ուժեղ թիմ, տասնամյակներով ձևավորված քաղաքական հայացքներ և գաղափարներ։ Առիթ ունեցա մասնակցելու Վ․Պեկրեսի՝ Արցախի նախագահի կողմից տրված ընդունելությանը",- գրել է արցախցի նախարարը Facebook-ի իր էջում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը օրերս այցելել է Արցախ, ինչից հետո ընդգրկվել է Ադրբեջանի սև ցուցակում:


 


 


 


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար