6.05.2025
Վալերի Պեկրեսը բավականին խելացի և խարիզմատիկ գործիչ է. արցախցի նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 23-ին կատարվել է 6 236 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 407 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։


Դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 261 դեպք, որոնցից 329 983-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 522 916 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 843 պացիենտ:


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 939 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 496 է:


 

Ադրբեջանում  միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան