24.11.2024
Երևանում և 5 մարզերում երկար ժամանակով լույս չի լինելու
prev Նախորդ նորություն

Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դեկտեմբերի 23-ին իր գրասենեակում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցչին, մշակույթի կցորդին եւ տեղեկատվական բաժնի տնօրենին: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։


«Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Իրանի եւ Լիբանանի յարաբերութեանց եւ յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի պետութեան միջ-կրօնական ու մշակութային երկխօսութեան բաժանմունքի միջեւ շարունակուող երկխօսութեան: Այս ծիրէն ներս Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ Թեհրանի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան մօտէն կը հետեւի երկխօսութեան գործընթացքին եւ հաւանաբար յառաջիկայ Մայիսին տեղի ունենայ յաջորդ հանդիպումը՝ Թեհրանի կամ Անթիլիասի մէջ:


Հիւրերը յիշատակի նուէր մը յանձնեցին Նորին Սրբութեան եւ ապա այցելեցին «Կիլիկիա» թանգարան եւ մօտէն ծանօթացան թանգարանին մէջ ցուցադրուող պատմական իրերուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: