24.11.2024
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ժողովուրդը իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին, ոչ թե կուսակցությանը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրեն անվստահություն հայտնելու ավագանու նախաձեռնությունն անվանել է հեղաշրջում՝ մեղադրելով իշխող «Քաղաքացիական պայամանագրին» 2018 թ. թավշյա հեղափոխության արժեքներցի շեղվելու համար:


Քաղաքապետ Մարությանը, ելույթ ունենալով դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում, նշեց, որ Երևանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում: «Եվ կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի: Օրինակ` բյուջեից խոշոր չափի գումարների հափշտակում, կամ ինչ-որ այլ՝ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք, - նշեց է Մարությանն ու հավելեց. - Բայց, ինչպես ելույթներից հասկացանք այդպիսինները չկան: Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է` ինչպես նախաձեռնող խումբն է ասում` քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաեւ այս պաշտոնը: Եկեք հասկանանք՝ արդյոք դա այդպես է թե ոչ»:


Նա հիշեցրեց է, որ 2018 թվականին Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց և Երեւանի ավագանու ընտրություններն հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ տարավ: Դաշինքի մաս կազմեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը եւ մի շարք այլ կուսակցությունների անդամներ կամ անկուսակցական ակտիվ քաղաքացիներ։


«Ավելորդ չէ հիշեցնել, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Այսինքն՝ ֆրակցիայի մեծ մասը անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ։ Սա կարծում եմ, շատ հատկանշական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական պալիտրան», - ընդգծեց նա ու հիշեցրեց, որ ընտրությունների արդյունքում «մենք ունեցանք շատ համոզիչ հաղթանակ՝ հավաքելով ձայների մոտ 82 տոկոսը»։


«Կրկնում եմ՝ ժողովուրդը իր ձայնը չտվեց որեւէ կուսակցության, , իր ձայնը տվեց Հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հայտնի եւ հարգված մարդկանց, օրինակ՝ հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանին, ճարտարապետ Արսեն Կարապետյանին եւ շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին Հայաստանում հեղափոխության հաղթանակի գործին», - ասաց նա։


Այստեղ շատ կարեւոր նրբություն նա ընդգծեց. «Հեղափոխական թիմը չգնաց ընտրությունների Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրոշի ներքո։ Ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունը արեց ամբողջ ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ կուսակցություն, այլ նաեւ նրա համար, որ ուղղակի «Քաղաքացիական պայմանագիր» անունը, այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։


Այսպիսով, եկեք արձանագրենք, որ 2018 թվականի Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եթե անձերին մի կողմ դնենք, ժողովուրդը ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը որպես անվստահության հիմք ասում է, որ քանի որ ես դուրս եմ եկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւ, շեշտում եմ, դուրս եմ եկել «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։ Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, եւ նախաձեռնող խմբի այս պնդումը ուղղակի կեղծիք է»։


Քաղաքապետ Մարությանը նաև նկատեց, որ ՔՊ-ն փորձում է սեփականաշնորհել հեղափոխությունը:


«Ի դեպ, իրենց փաստարկներում հիշատակելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունը՝ այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ համար եւ ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն եւ հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով», - ընդգծեց Մարությանը։