21.04.2025
Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների գլխավոր համաժողովը
prev Նախորդ նորություն

Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի կողմից ադրբեջանցի երկու զինծառայողների փոխանցումը

Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի զինծառայողների փոխանցումը:


«Մենք ողջունում ենք երեկ Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի զինծառայողների փոխանցումը։ Դա կարեւոր մարդասիրական ժեստ է, որն ամրապնդում է վստահությունը», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ս. թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական տեղամասերից մեկում հայ զինծառայողների կողմից ձերբակալվել են սահմանը խախտած Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողներ:


Դեկտեմբերի 20-ին մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին:


 

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը. օրակարգում քաղաքապետի հրաժարականն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար