24.11.2024
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության
prev Նախորդ նորություն

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում կգործի շարժական պատվաստումային կետ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 17:00-ն, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) կգործի շարժական պատվաստումային կետ։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: