29.03.2024
Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է. ՔԿ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության

Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 21-ից ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության:

"Նպատակը՝ տոնական օրերին հանրապետությունում հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պատշաճ ապահովումն է: Նախատոնական օրերին, մասնավորապես, ուժեղացված ծառայություն կիրականացնեն ոստիկանության պրոֆիլակտիկայի ծառայության ստորաբաժանումները, պարեկապահակետային ծառայության, քրեական հետախուզության և ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Տոնական օրերին մեքենա վարելու դեպքում՝ ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց: Ոստիկանությունը միաժամանակ կոչ է անում և հորդորում բոլոր ծնողներին՝ հատկապես ուշադիր լինել անչափահասների հանդեպ: Վերջիններիս զերծ պահել ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից:

Նախորդ տարիների փորձը վկայում է, որ տոնական օրերին ոստիկանության ծառայողների խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման վերաբերյալ օպերատիվ արձագանքը՝ կտրուկ նվազեցնում է պատահարների, վթարների ու վրաերթերի ելքով տուժածների թիվը:

Ոստիկանության ծառայողներն ամենայն խստությամբ կիրականացնեն իրենց գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու վերաբերմունքը",- ասվում է հայտարարության մեջ:


 

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում կգործի շարժական պատվաստումային կետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար