24.11.2024
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում կգործի շարժական պատվաստումային կետ
prev Նախորդ նորություն

Դատարանը մերժեց միջնորդությունը. Աշոտ Մինասյանը կմնա կալանքի տակ

Այլևս փաստ է, որ Աշոտ Երկաթ Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով, իսկ գլխավոր դատախազության միակ գործառույթը տվյալ քմահաճույքն ի կատար ածելն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:


«Դիցուք, այսօր ստացել եմ Աշոտ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանավորումը հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց անձնական երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը, որում վերջինս, չունենալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այսինքն չունենալով կալանավորման հիմքերը, արձանագրել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ մեղադրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կայացնելուց հետո կալանավորման հիմքերի առումով փաստական հանգամանքների էական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։


Հիմա խնդրում եմ ապացուցեք, եթե չունեք կալանավորման հիմքերը, ինչպես եք արձանագրում, որ դրանք չեն փոխվել։ Իսկ միգուցե հիմքերն էական չեն, էականը քաղաքական իշխանության կամքում որևէ փոփոխություն չլինելն է",- գրել է փաստաբանը։