Ի՞նչ կլիներ, եթե Պուտինը Ցեղասպանության հարցում վարվեր այնպես, ինչպես Օբաման
«Պատկերացնում եմ, թե ինչ վայանասուն էր բարձրանալու, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարվեր այնպես, ինչպես վարվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, և ուղարկեր Երևան ապրիլի 24-ին իր երկրի ֆինանսների նախարարին», - այս մասին ասված է հայտնի ֆոտոլրագրող, բլոգեր Սեդրակ Մկրտչյանի facebook-ի էջում կարատված գրառման մեջ:
Մկրտչյանը՝ հղում կատարելով Պուտինի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, կոչ է անում պատկերացնել մի իրավիճակ, որ Օբաման է հանդես եկել նման հայտարարությամբ: «Հայտարարել է, որ 1915 թ-ի ապրիլի 24-ը մարդկության պատմության ամենահավոր ու ամենաողբերգական էջերից մեկն է կապված Հայոց Ցեղասպանության հետ։ Ցանկանում եմ եղբայրական Հայաստանին բարություն, խաղաղություն ու բարօրություն», - նշում է նա։ Այնուհետև Սեդրակ Մկրտչյանը հավելում է, որ հայտարարությունից բացի Օբաման տեղեկացնում է, որ գալիս է Հայաստանի ապրիլի 24-ին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերին, իսկ Թուրքիա ուղարկում է Սենատի խոսնակին։
«Դրա հետ մեկտեղ Պուտինը Հայաստան ուղարկում է իր ֆինանսների նախարարին, ոչ ինքն է գալիս, ոչ վարչապետը, ոչ խորհրդարանի խոսնակը, այլ ֆինանսների նախարարը։ Պատկերացրեցի՞ք։ Հիմա մոռացեք։ Քանի որ իրավիճակը հակադարձ հակառակն է», - ասվաց է Մկրտչյանի գրառման մեջ։
Նա հիշեցնում է, որ Պուտինը ապրիլի 22-ին հանդես եկավ "շատ սուր հայտարարությամբ"` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: «Հայտարարել է, որ գալու է Հայաստան, իսկ Թուրքիա ուղարկելու է խորհրդարանի խոսնակին, մինչ դեռ Օբաման Հայաստան գալու ոչ միայն ցանկություն չունի, այլ նաև հրաժարվում է ընդունել Ցեղասպանության փաստը։ Ու թող չլինի Օբամայի համար արդարացում, որ Գալիպոլի ԱՄՆ-ից ընդհանրապես ոչ ոք չի մեկնելու։ Քանի որ մեր տարածաշրջանային խառը կծիկում Պուտինը կարող է կորցնել «Հարավային հոսքը» Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, ինչը ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանի համար ծայրագույն կարևոր նշանակություն ունի», - պարզաբանում է նա։
Այնուամենայնիվ Պուտինը, ըստ Մկրտչյանի, պահեց իրեն շատ արժանի կերպով։ "Մինչ ԱՄՆ-ն կուչ է եկել Օվկիանոսից այն կողմ, Ինջիրլիքով ու Իսլամական Պետություն կոչվածով արդարանալով՝ իրեն սարի բողկի տեղ դրած ժողովրդավարություն է խաղում, որը փաստացի իր համար կարևոր է միայն այն դեպքում, երբ ստանալու բան չունի տվյալ երկրից։ Իսկ եթե ունի արդեն այլ պատմություն է։ Թուրքիայի դեպքում ընդունում է, որ 1,5 մլն հայ է զոհվել ազգային հողի վրա, բայց չի կոչում դա ցեղասպանություն, քանի որ ... Թուրքիան դաշնակից է։ Սաուդյան Արաբիան աշխարհի ամենահավոր կրոնական բռնապետություններից մեկն է, սակայն ոչ մի քննադատություն, քանի որ սաուդիտները լավ գործընկերներ են, նավթ են մատակարարուն ինչքան պետք է ու ինչ գնով պետք է», - նշում է Սեդրակ Մկրտչյանը։
«Չեմ համակրում ո'չ Պուտինին, ո'չ Օբամային, ո'չ Ռուսաստանին, ո'չ ԱՄՆ-ին։ Համակրելը ընդհանրապես քաղաքական կատեգորիա չէ։ Բայց պատկերացնում եմ ինչ վայնասուն էր բարձրանալու, եթե առաջին պարբերության մեջ նշվածն իրականություն լիներ։ Ժամերի ընթացքում կհավաքվեր մի հոծ բազմություն՝ Ռուսաստանի դեսպանատունը պաշարելու կոչերով, ռազմաբազան ոչնչացնելու և այլն։
Ու չեմ տեսնում այժմ այդ վայնասունն Օբամայի նկատմամբ, ԱՄՆ դեսպանատան դիմաց ցույցի մասին չեմ լսում, ու նույնիսկ համակարգիչների դիմաց նստած մեգաքաղաքականության մասնագետների մեկնաբանություններ չեմ տեսնում, նրանց, ովքեր առավոտնից երեկո իրենց սրտացավ մարդասերների տեղ դրած Ուկրաինա են քննարկում, Պուտին քննադատում, Ասոցացում քարոզում և այլն", - նշում է բլոգերը՝ հավելելով, որ այդ մարդիկ այժմ լուռ նստած են տանը` նման կերպ ի ցույց դնելով սեփական հնազանդությունը Օբամային:
Նշենք, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը հիշատակում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի 44-ի նահանգների կողմից: Բարաք Օբաման սենատորի և նախագահի թեկնածուի կարգավիճակում բազմաթիվ անգամ խոստացել է ընտրվելուց հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն 2009թ.-ի ապրիլի 24-ին հղելով իր ուղերձը հայ համայնքին Օբաման խոսել է հայերեն և 1915թ.-ի իրադարձությունները նկարագրելիս օգտագործել Մեղ Եղեռն եզրույթը: