24.11.2024
Ենիգոմշյան. Եթե Սեֆիլյանը հեռվից հորդորի զենքը վայր դնեն՝ տղաները չեն գնա այդ քայլին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրք զինվորն Ադրբեջանի ռազմաբազայում՝ սպառնալիք ՀՀ-ին

Թուրքիան ու Ադրբեջանն երկու եղբայրական երկրներ են և ելնելով մեկ ազգ՝ երկու պետություն սկզբունքից, միջազգային հարթակներում հանդես են գալիս միասնական դիրքերից: Հուշագրի ստորագրումը՝ քաղաքական և տնտեսական համագործակցությանը զուգահեռ, նաև ռազմական գործակցության ամրապնդմանն է միտված: Այս մասին հայտարարել է թուրքական Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Մեհմետ Էմին Էրենդորը:

Նա նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունում, իսկ թուրք զինվորն Ադբեջանի ռազմակայանում սպառնալիք է ՀՀ-ին: Եվ ՀՀ կառավարությունը պետք է շատ ուշադիր լինի իր հետագա քայլերում, փոխանցում է vesti.az-ը:

Ալիևը հրաման է ստորագրել Թուրքիայի զինված ուժերին Գըզըլ Շյարգ ռազմական ավանում տարածքներ և Բաքվի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանի մի տերմինալը տրամադրելու մասին: Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հայտարարել, որ դրանք Թուրքիայի ռազմաբազաներ չեն Ադրբեջանի տարածքում:

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը նշել է, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական բազմաթիվ զորավարժություններ են անցկացվում, մեծ աշխատանքներ են կառարվում անձնակազմին Ադրբեջանում տեղակայելու համար: Իսկ այս որոշմամբ հնարավորություն է ստեղծվում լուծել այդ հարցերը: Ըստ նրա, ադրբեջանցի զինվորականները ցանկացած ժամանակ կարող են վարժանքներ իրականացնել այդ տերմինալի տարածքում և սովորել թուրքական բանակի մասնագետներից: Դա լրացուցիչ զսպող գործոն է Բաքվի թշնամիների համար: