25.11.2024
Ընդդիմադիրը ՔՊ-ին մեղադրել է Սահմանադրությունը և «ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտելու մեջ
prev Նախորդ նորություն

Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Քննչական կոմիտեն Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:


Հիշեցնենք, Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է և ներգրավվել որպես մեղադրյալ։ ՀՀ քննչական կոմիտեն Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ է ձեռք բերել:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:


Նշենք, որ անցած ՏԻՄ ընտրություններում Մամիկոն Ասլանյանը հաղթանակ է տրել Վանաձորում և հրաժարվել համաձայնության գալ իշխանական "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հետ: